ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ա.Ղարիբյանի անվան հ. 142 ավագ դպրոցը հիմնադրվել է 1970թ.-ին: Դպրոցն ունի շուրջ 7600 շրջանավարտ, որոնցից 898-ը հասել են հաջողությունների հասարակական կյանքի տարբեր բնագավառներում:
Դպրուցում դասավանդում են վերապատրաստված, բազմամյա աշխատանքային փորձ, մանկավարժական հմտություններ և կարողություններ ունեցող 44 ուսուցիչ, որոնցից 17-ը հանդես են եկել միջազգային ու հանրապետական գիտամանկավարժական պարբերականներում:
Դպրոցն իրականացնում է ներառական կրթություն:
2014 թվականին դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգում դպրոցը ՀՀ-ում գրավել է 6-րդ տեղը:
Դպրոցն ունի կրթական ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված դասարաններ, հարուստ գրադարան, համակարգչային 2 դասարան (50 համակարգիչ, 1 էլեկտրոնային գրատախտակ, 1 հեռուստացույց, 2 տեսացրիչ), համացանցային կապ /Internet/:
Դպրոցը դարձել է իմացական, բարոյական, հայրենասիրական, գեղագիտական արժեքների դաստիարակության ամրակուռ դարբնոց:
Դպրոցի առօրյան շատ հետաքրքիր է: Կազմակերպվում են օրինակելի դասեր, ցերեկույթներ, ինտելեկտուալ խաղեր: Դպրոցի աշակերտները մասնակցել են օլիմպիադաների, հեռուստախաղերի, սպորտային մրցումների: Տարիներ ի վեր շրջանավարտների 90%-ը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Դպրոցում ստեղծվել է ճկուն ու բազմազան համակարգ: Բավականին մեծ աշխատանք է տարվում որակի ապահովման եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխանելու համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ժողովրդավարական երկրի քաղաքացու ձևավորմանը:
Դպրոցն ունի պայմանագիր ԵՊՀ-ի և Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հետ:
Ակներև է դպրոցի կառավարման խորհրդի և տնօրինության համագործակցությունը: Մեծ տեղ է հատկացվում աշակերտների ինքնավարության զարգացման գործին: Դպրոցի ուսուցիչներն ու ծնողները պատրաստակամ են իրենց ավանդը բերելու աշակերտների որակյալ կրթությունը ապահովելու գործին:
Թող հայոց դպրոցը լինի այն հենասյունը, որի վրա պետք է վեր բարձրանա մեր նորանկախ պետությունը`«Ուժեղ դպրոց` հզոր պետություն»սկզբունքով: