Մահապարտների զորագունդը 20 տարեկան է
Պատմությունը կերտում են սերունդները ինչպիսին կլինի 21-րդ դարի այս սերնդի կերտած պատմությունը: Ահա այս հարցի պատասխանը տալու համար էլ Երևանի Ա. Ղարիբյանի անվան հ.142 ավագ դպրոցում սեպտեմբերի 11-ին մահապարտների զորագնդի ստեղծման 20 – ամյակին նվիրված հայրենասիրական դասեր անցկացվեցին: Դասերը վարեցին մահապարտ դասակի հրամանատար Սպարտակ Մաթևոսյանը, ՊՆ հասարակության հետ կապի վարչության պետի տեղակալ` Ֆելիքս Պողոսյանը, Վ.Հովհաննիսյանի ընկերներ. Բագրատ Ստեփանյանն ու Վահագ Ղուկասյանը, Վ. Հովհաննիսյանի հայրը` Նասլեդ Հովհաննիսյանը:
Ամեն ինչ հանդիսավոր էր: Հյուրերը հաղորդեցին ուշագրավ տեղեկություններ մահապարտների
կատարած սխրագործությունների մասին: Գնդի ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը խոսեց ամենաերիտասարդ մահապարտ Վարդան Հովհաննիսյանի մասին, որը դպրոցի սաներից է եղել: Հյուրերը աշակերտների հետ միասին այցելեցին Եռաբլուր, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկներին, որից հետո հյուրընկալվեցին Երևանի Պետական համալսարան, որտեղ մահապարտներին նվիրված մեծ միջոցառում անցկացվեց:
Աշակերտները եկան այն եզրակացության,որ «Մահ իմացյալ անմահություն է»: